ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ 2017

Միամսյա փառատոնը հնարավորություն է ընձեռում բացահայտելու և գնահատելու Հայաստանի գիտական ‹‹համայնքը››, մեծացնելու հետաքրքրությունը բնական գիտությանների նկատմամբ:

Միամսյակի շրջանակներում տեղի կունենան.

1. Մայիսի 3. Գիտական ցուցահանդես
Վայրը` Երևանի պետական համալսարանի գրադարանի առաջին հարկ

2. Մայիսի 10. Աշակերտական գիտահետազոտական լաբորատորիայի բացում
Վայրը` ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր
Ժամը` 12:00

3. Մայիսի 15-20. Գիտությունն առաջին ձեռքերից
Վայրը` ՀՀ գիտական կազմակերպություններ

4. Մայիսի 20-26. Գիտություն երեխաների համար
Վայրը`
o Մայիսի 20, 25 _ ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա
o Մայիսի 21, 26 _ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա
o Մայիսի 26, ժամը 12:30 _ ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր, ԱկվաՄարին ՀԿ, սեմինարավար` ՀԿ-ի նախագահ Մարինե Նալբանդյան

5. Մայիսի 29-30 Շրջայց գիտական թանգարաններ
Փոքրիկ էյնշտեյն
Երկրաբանության թանգարան

6. Մայիսի 31. Գիտության փառատոն` իբրև գիտական միամսյակի ամփոփում
Ցուցահանդես-վաճառք
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ գրքի շնորհանդես
Վայրը` ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր

Վերոնշյալ իրադարձությունների մասին կլինեն լրացուցիչ տեղեկություններ
Գիտական միամսյակի համակազմակերպիչներ.

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր
ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը արդեն ավանդույթ դարձած և ամենամյա բնույթ կրող վեցերորդ Գիտության փառատոնը կազմակերպում է իր հիմնադրման 20-ամյակի շրջանակներում` զուգակցված ներկայացնելով STEAM ծրագրի (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Արվեստ, Մաթեմատիկա) բաղկացուցիչ առարկաները:
Միջոցառումը հասանելի է դարձնում գիտությունը, ընդգծում գիտության դերը առօրյա կյանքում, ինտերակտիվ և զվարճալի նախաձեռնությունների միջոցով արթնացնում հետաքրքրություն ստեղծվածի և նոր հնարավորությունների շուրջ:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա
ԵԿ ասոցիացիայի նպատակը ևս գիտության սիրահարներին, գիտությամբ զբաղվողներին և կամ պարզապես հետաքրքրվողներին մեկ հարթակում համախմբելն է` միասին կիսելու գիտության հանդեպ սերն ու հետաքրքրվածությունը, միմյանց տեղեկացնելու տարբեր ոլորտների գործունեության և հետագա պլանների մասին: Այդ իսկ պատճառով ողջ մասնակցությունը բաց է, ընկերական: Մեծ հնարավորություն է կիսելու գիտելիքները միմյանց հետ, համագործակցություններ կնքելու և մեծացնելու հասարակության (հատկապես երիտասարդության) տեղեկատվությունը գիտության խնդիրներին:

Փառատոնին մասնակցել կարող են բոլորը` անկախ մասնագիտությունից, տարիքից, սեռից, ազգությունից, զբաղվածությունից` իբրև այցելու, որի համար պարզապես անհրաժեշտ է նշված ժամերին ներկայանալ նշված վայրը, և թե՛ իբրև համագործակից՝ ամրագրելով տաղավար կամ գրանցվելով իբրև սեմինարավար:

Կարող եք գրանցվել կամ ամրագրել տաղավար ` զանգահարելով 61 76 83, 077 07 02 05 հեռախոսահամարներին, գրելով admin@ohanyan.eiu.am էլեկտրոնային հասցեին կամ գրանցվելով հետևյալ հղումով.
https://docs.google.com/forms/d/1jNEzze2lWiqjl0nBceDh_951kGImAxVmZiToaz-HiXc/edit

Advertisements